Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել։
Գործադիրը հավանության է արժանացրել Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախագիծը, որի համաձայն Ոստիկանության ծառայողները կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական նպատակային ծրագրերից։ Նախաձեռնության հիմնական նպատակը Ոստիկանությունում ծառայության գրավչության բարձրացումն է, սոցիալական լրացուցիչ երաշխիքների տրամադրումը և աշխատակիցների ֆինանսական բեռի թեթևացումը։
Այս նոր կարգավորումները տարածվելու են համակարգի բոլոր ծառայողների վրա։ Ծրագրից օգտվելու կոնկրետ կարգն ու պայմանները կսահմանվեն Կառավարության որոշմամբ, որտեղ կնախատեսվեն առաջնահերթություններ՝ հիմնվելով ծառայության վայրի, սոցիալական դրության և այլ գործոնների վրա։
Ներկայումս, կոռուպցիոն ռիսկերից ու շահերի բախումից խուսափելու համար, Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում նշանակումներն արվում են այնպես, որ անձը ծառայությունն իրականացնի իր բնակավայրից դուրս, ինչը հանգեցնում է կեցության խնդիրների։ Աջակցության այս ծրագրերի ներդրմամբ նախատեսվում է լուծել ծառայողների բնակարանային հարցերը՝ միաժամանակ նպաստելով աշխատանքի արդյունավետության աճին։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...