Հունգարիայի նորընտիր վարչապետն Օրբանի կողմնակիցներին ժամանակ է տվել
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետր Մադյարը պահանջել է նախկին իշխանության ներկայացուցիչներից կամավոր լքել իրենց պաշտոնները մինչև մայիսի 31-ը։
X սոցիալական հարթակի իր էջում Հունգարիայի ապագա վարչապետը գրել է, որ Վիկտոր Օրբանի կողմնակիցները մինչև մայիսի վերջ հնարավորություն ունեն սեփական կամքով հեռանալու զբաղեցրած դիրքերից։ Այս զգուշացումն ուղղված է երկրի նախագահին, Կուրիայի (Գերագույն դատարանի) նախագահին, Ազգային դատական վարչության ղեկավարին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահին ու գլխավոր դատախազին։
Պետր Մադյարը շեշտել է, որ եթե նշված պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում հրաժարական չտան, ապա իրենք կիրականացնեն նրանց պաշտոնանկությունը՝ հիմնվելով միլիոնավոր հունգարացիների տված մանդատի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...