Թեհրանը նոր պայմաններ է ներկայացրել Վաշինգտոնին
Իրանի իշխանությունները պահանջել են ԱՄՆ-ից զգալիորեն մեղմացնել երկրի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։
Բացի այդ, հեռուստաալիքը նշել է, որ Իրանը պահանջում է ապասառեցնել իր 20 միլիարդ դոլարի ակտիվները։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Թեհրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ը մի քանի փուլով բանակցություններ են անցկացրել։ Թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը հայտնել են, որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ մի շարք հակասությունների պատճառով։ Ապրիլի 13-ին ԱՄՆ-ը սկսել է Իրանի ծովային շրջափակումը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...