Ռուսամետ նախկին նախագահը հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Բուլղարիայի ԿԸՀ-ի հրապարակած թարմացված տվյալների համաձայն՝ ապրիլի 20-ի ժամը 08:00-ի դրությամբ մշակված 78,24% արձանագրությունների արդյունքում նախկին նախագահ Ռումեն Ռադևի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունը ստացել է ձայների 44,48%-ը:
Երկրորդ հորիզոնականում «Շարունակում ենք փոփոխությունները - Ժողովրդավարական Բուլղարիա» արևմտամետ բլոկն է, որը հավաքել է 13,65% ձայն, իսկ երրորդ տեղում «ԳԵՌԲ-ՍԴՍ» կոալիցիան է՝ 13,18% ցուցանիշով:
Խորհրդարան են անցնում նաև «Իրավունքների և ազատությունների շարժումը» (5,86%) ու «Վերածնունդ» կուսակցությունը (4,43%): Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությանը («ԲՍԿ - Միացյալ ձախեր») չի հաջողվել հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով ձայների 3,03%-ը:
Ռումեն Ռադևը հայտարարել է, որ պետությունը հավատարիմ կմնա եվրոպական ուղղությանը, սակայն շեշտել է պրագմատիզմի և քննադատական մոտեցման կարևորությունը: Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպան հայտնվել է սեփական հավակնությունների գերության մեջ՝ փորձելով նոր կանոններով բարոյական առաջնորդ լինել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։Ա...
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը
44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել...