ՔԿ-ն` Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի մասին
Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Այս մասին Auroranews–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք` այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ Աղբավայրի սանհանգույցում արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել ճշտել, թե ինչով է պայմանավորված այն, ներս է մտել լույսը վառել և պայթուն է տեղի ունեցել։
Ըստ բժիշկների տեղեկությունների, տնօրենը գտնվում է կայուն ծանր վիճակում. Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է. «Երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր՝ 15% մաշկի ախտահարում կա ձեռքերի և դեմքի շրջանում։ Կարևորը շնչառական օրգաններն ախտահարված չեն»։
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...