ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են. Արթուր Աբրահամը` Փաշինյանին
Երևանի Ներքին Չարբախ թաղամասում այսօր՝ ապրիլի 20-ին, մեկնարկել է Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառմանը ներկա վարչապետը տեսանյութ է հրապարակել հիմնարկեքի արարողությունից։ Արթուր Աբրահամը Փաշինյանին հրավիրել է իրենց մոտակա տուն՝ թեյ խմելու, ինչին կառավարության ղեկավարը համաձայնել է։
Վարչապետը նշել է, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցն արդեն իսկ գործում է, իսկ մայիսին նախատեսվում է Ալագյազ գյուղում Ամոյանների անվան դպրոցի հիմնարկեքը, որից հետո կսկսվի շինարարական գործընթացը։
Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև հավաքված երեխաների հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք պատրաստվում են մարզվել այստեղ և ներկայումս ինչ սպորտաձևով են զբաղվում։ Երբ երեխաները հայտնել են, որ զբաղվում են բոքսով, վարչապետը կատակել է. «Էս թաղամասում ուրիշ սպորտով դժվար կլինի զբաղվել»։
Արթուր Աբրահամը նաև նշել է. «Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։Ա...
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը
44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել...