ԱՄԷ-ն խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին
Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկումներ են սկսել Միացյալ Նահանգների հետ ֆինանսական աջակցության հարցի շուրջ՝ այն դեպքի համար, եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հանգեցնի ավելի խորը ճգնաժամի Պարսից ծոցի այդ երկրում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄԷ Կենտրոնական բանկի ղեկավար Խալեդ Մոհամեդ Բալաման անցյալ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի և Դաշնային պահուստային համակարգի այլ պաշտոնյաների հետ քննարկել է արժութային սվոպ գծի ստեղծման հնարավորությունը։
Էմիրությունները, ինչպես ընդգծվում է, վախենում են, որ Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտությունը կարող է վանել ներդրողներին, ինչպես նաև ազդել ԱՄԷ-ի կարգավիճակի վրա, որը համարվում է համաշխարհային ֆինանսական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
Աշոտ Արսենյանը` «Ջերմուկ» Գրուպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Արձագանք...
Ռուսաստանը ո՛չ Աստանայի, ո՛չ Երևանի հետ բանակցություններ չի վարում. Զախարովա
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղին Ղազախստանին կառավարման փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում։ Այդ մասին ապրիլի 1-ի...
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված հերթական գնացքը
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան է ուղարկվել ռուսական ցորենով բեռնված հերթական գնացքը։ Այսօր Բաքվի մերձակայքում գտնվող Բ...