Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում ներկայացրել է հայ-թուրքական ցամաքային սահմանի վերաբացմանը խոչընդոտող հանգամանքները։
Ստամբուլում հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խորհրդարանի խոսնակն անդրադարձել է սահմանի փակ մնալու խնդրին։ Նա նշել է, որ հստակ կանխատեսումներ անել չի կարող, քանի որ նախապես որպես պայման նշվում էր Լեռնային Ղարաբաղի հարցը, սակայն դրա հանգուցալուծումից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Ըստ Սիմոնյանի՝ չնայած բարդ ու տևական բանակցությունների արդյունքում 17 կետի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել և ստորագրման համար ձեռքսեղմում է եղել, գործընթացն այդպես էլ չի եզրափակվել։
ԱԺ նախագահը շեշտել է նաև Ադրբեջանի ազդեցությունը ստեղծված իրավիճակում։ Նրա ձևակերպմամբ՝ Ադրբեջանն իր լոբբինգի միջոցով խոչընդոտում է գործընթացին՝ մի կողմից բանակցելով Հայաստանի հետ, մյուս կողմից թույլ չտալով Թուրքիային բանակցություններ վարել հայկական կողմի հետ։ Սիմոնյանը սա համարել է տարօրինակ իրավիճակ՝ հավելելով, որ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։Ա...
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը
44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել...