ՏԵՍԱՆՅՈՒԹ. 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել. Ավինյան
Երևանի քաղաքապետի փոխանցմամբ՝ երկու շաբաթվա ընթացքում տրանսպորտի վճարումներից հավաքվել է մոտ 8 նոր ավտոբուսի արժեքին հավասար գումար։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը փաստել է, որ նախկինում չվճարող անձանց հաշվին գրանցված այս ցուցանիշը վկայում է նոր մեթոդի արդյունավետության մասին՝ չնայած առաջացած որոշակի անհարմարություններին։
«Որքան էլ մեր նոր մեթոդը որոշակի անհարմարություններ ստեղծում է, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից այն բավական էֆեկտիվ է»,- նշել է նա։
Ավինյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին ակնկալվում է 45 նոր տրոլեյբուսի ներկրում, և հանձնարարել է նախապատրաստել 170 նոր ավտոբուսի ձեռքբերման հայտը։ Քաղաքապետին զեկուցվել է, որ տրոլեյբուսները ներկայումս գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և արդեն ճանապարհին են։
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...