Իրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլով
Իրանի երկինքը կբացվի աստիճանաբար, իսկ արևելքից արևմուտք ուղղությամբ թռիչքները կվերականգնվեն։
Ինչպես հայտնում է Al Jazeera գործակալությունը, Իրանի օդային տարածքի վերաբացումը նախատեսված է իրականացնել չորս փուլով։ Մեկնարկային փուլում երկինքը հասանելի կդառնա տարանցիկ չվերթների համար, որից հետո կվերականգնվեն թռիչքները երկրի արևելյան հատվածի օդանավակայաններից։ Գործընթացի երրորդ փուլում թռիչքներ կթույլատրվեն Մեհրաբադ և Իմամ Խոմեյնի օդանավակայաններից, իսկ վերջնական փուլում կվերագործարկվեն արևմտյան այլ օդանավակայանների չվերթները։
Այս պահին ավիատոմսերի վաճառքը դադարեցված է։ Tasnim-ը, մեջբերելով պաշտոնյայի խոսքերը, նշում է, որ քաղաքացիները պետք է հետևեն կազմակերպության պաշտոնական հաղորդագրություններին՝ օդանավակայանների աշխատանքի և տոմսերի ձեռքբերման հնարավորության վերաբերյալ թարմ տվյալներ ստանալու համար։
Զեկույցում հստակ ժամկետ չի նշվում, թե երբ կսկսվի օդային տարածքի բացման գործընթացը։ Իրանի երկինքը փակվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո, երբ հարվածների տակ էին հայտնվել երկրի խոշոր քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հիշյալ երեք ուժերից և ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնե...
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել։ Այս մասին Վանաձորում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայ...