Լուկաշենկոն խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահին օրինակ վերցնել իրենից
RT հեռուստաալիքի հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձ է կատարել Միացյալ Նահանգների ներքին ու արտաքին քաղաքականությանը՝ քննադատության ենթարկելով մարդու իրավունքների հարցում Վաշինգտոնի մոտեցումները։ Նա նշել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն մասնակից է խաղաղ բնակչության մահվան պատճառ դարձած ռազմական գործողություններին, իրավունք չունի խոսել ժողովրդավարության մասին։
Որպես փաստարկ Բելառուսի ղեկավարը հիշատակել է ինքնիշխան երկրների ռմբակոծությունները, որոնք կատարվում են Միացյալ Նահանգների հովանավորությամբ կամ ուղղակի մասնակցությամբ։ Ըստ նրա՝ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող պետություններում դպրոցների թիրախավորումը, ինչպես նաև ուսուցիչների ու երեխաների սպանությունները հակասում են մարդու իրավունքների պաշտպանության քարոզին։
Լուկաշենկոն նաև կասկած է հայտնել ԱՄՆ-ում ներքին ժողովրդավարության գոյության վերաբերյալ՝ փաստելով, որ այնտեղ իրականում փոփոխություններ չեն լինում, ինչը կարող է վկայել ներքին բռնապետության մասին։ Նա համոզմունք է հայտնել, որ մարդու իրավունքների հարգումն ու «իրական ժողովրդավարությունը» Բելառուսում շատ ավելի բարձր հիմքերի վրա են, քան Միացյալ Նահանգներում, և ամերիկյան կողմը պետք է օրինակ վերցնի իրենցից։
Ամփոփելով՝ Բելառուսի նախագահը հնչեցրել է հռետորական հարց այն մասին, թե ինչպես կարելի է քննարկել իրավունքներն, երբ ոտնահարվում է մարդու կյանքի հիմնարար իրավունքը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...