Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել. Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է Լիբանանի և Իսրայելի միջև 10-օրյա ժամկետով կրակի դադարեցման համաձայնության մասին։
Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված զինադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի Երևանի ժամանակով ժամը 01:00-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ:
Ըստ նրա՝ երկու երկրների առաջնորդները պաշտոնապես համաձայնել են դադարեցնել կրակը 10 օրով՝ սկսած արևելյան ժամանակով ժամը 17:00-ից` նպատակ ունենալով հասնել խաղաղության:
Թրամփը տևական խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու հանձնարարական է տվել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռեզին Քեյնին: Նախագահը հավելել է, որ սա կլինի իր կողմից լուծված 10-րդ պատերազմն աշխարհում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանը
Իսրայելը Լիբանանում գործում է այնպես, ինչպես ժամանակին Գազայի հատվածում՝ հարձակվելով շտապօգնության մեքենաների վրա, պատմե...
Թրամփը խոսել է Լիբանանի նախագահի հետ. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, գրում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Թրամփի «խլացուցիչ» լռությունը. ի՞ նչ է սպասվում. Al Jazeera
Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող դիվանագիտական քննարկումների փուլն ավարտվել է, սակայն հիմնական հարցը մնում է օդից...