Թրամփը խոսել է Լիբանանի նախագահի հետ. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, գրում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր նախապատրաստվող «պատմական հեռախոսազրույցի» մասին, որը պետք է կայանա Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։
«Արդեն երկար ժամանակ է անցել այն պահից, ինչ երկու երկրների առաջնորդները խոսել են՝ մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը», – նախօրեին գրել էր ԱՄՆ նախագահը։
Սակայն այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում Աունը հրաժարվել է Նեթանյահուի հետ բանակցություններից, հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով լիբանանյան LBCI պորտալին։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ Լիբանանի նախագահի գրասենյակից հաղորդել են, որ Թրամփը հաստատել է իր աջակցությունը կրակի շուտափույթ դադարեցման հարցում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանը
Իսրայելը Լիբանանում գործում է այնպես, ինչպես ժամանակին Գազայի հատվածում՝ հարձակվելով շտապօգնության մեքենաների վրա, պատմե...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Թրամփի «խլացուցիչ» լռությունը. ի՞ նչ է սպասվում. Al Jazeera
Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող դիվանագիտական քննարկումների փուլն ավարտվել է, սակայն հիմնական հարցը մնում է օդից...
Իսրայելի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբը հրահանգել է նախապատրաստվել Իրանի հետ հնարավոր ռազմական գործողությունների վեր...