Թրամփի «խլացուցիչ» լռությունը. ի՞ նչ է սպասվում. Al Jazeera
Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող դիվանագիտական քննարկումների փուլն ավարտվել է, սակայն հիմնական հարցը մնում է օդից կախված. արդյո՞ք դիվանագիտությունը հաղթանակ կտոնի, թե՞ տարածաշրջանը կվերադառնա պատերազմական գործողությունների: Այս մասին գրում է Al Jazeera-ն:
Վերլուծականում նշվում է, որ ի տարբերություն 2015 թվականի Միջուկային գործարքի, որը տարիների աշխատանք պահանջեց, ներկայիս օրակարգն անհամեմատ ավելի ծավալուն է: Քննարկվող առանցքային խնդիրներից մեկը Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամն է, որն անմիջականորեն բխում է ընթացիկ պատերազմական իրավիճակից:
« Մինչ աշխարհը սպասում է Սպիտակ տան արձագանքին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արդեն հասցրել է հայտարարել, որ սեղանին առկա է ամերիկյան կողմի առաջարկը: Ըստ նրա՝ Իրանը դեռ հնարավորություն ունի վերանայել այն և վերադառնալ կառուցողական դաշտ:
Սակայն ամենակարևոր ձայնը՝ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը, դեռևս չի հնչել: Այս լռությունը փորձագետներն անվանում են «խլացուցիչ»: Ընդամենը օրեր առաջ նախագահը սոցցանցերում հանդես էր գալիս կոշտ հայտարարություններով՝ սպառնալով «ամբողջական քաղաքակրթությունների կործանմամբ»: Այս հակասությունը ստեղծում է վտանգավոր անորոշություն»,- գրում է լրատվականը:
Հիշեցնենք` այս պահին կողմերի միջև գործում է հրադադար, որի ավարտին մնացել է մոտ 10 օր: Բացառությամբ Իսրայելի, միջազգային հանրությունը և Պակիստանը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի հրադադարը պահպանվի և դիվանագիտական լուծում գտնվի:
Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն. արդյո՞ք Թրամփը կընտրի խաղաղության ճանապարհը, թե՞ աշխարհը ականատես կլինի ռազմական գործողությունների վերսկսմանը:
Նմանատիպ հոդվածներ
Արաղչին անվստահություն է հայտնել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցություններին մոտենում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանական պատվիրակության հուզիչ քայլը
Իրանի պաշտոնական պատվիրակությունը Պակիստան ժամանելիս ուշադրություն է գրավել ինքնաթիռի ներսում կազմակերպված խորհրդանշական...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...