ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմք չկա. անգամ «զանգովի արդարադատություն»-ը չի գործում. Ղազինյան
Այսօր հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ տասնյակից ավելի անդամ է բերման ենթարկվել` բարեգործության արգելքը խախտելու հիմնավորմամբ:
Լրագրողի հարցին` միտում տեսնո՞ւմ եք, որ այս բարեգործության արգելքը խախտելու հիմնավորմամբ կարող են ձեր կուսակցությունը չգրանցել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը պատասխանել է. «Մի քանի անգամ նշել եմ, ևս մեկ անգամ ասեմ՝ Անդրկովկասի երկրորդ բռնապետի տիտղոսին հասած մարդը անգամ չի կարող այդ շքեղությունը իրեն թույլ տալ, որովհետև «Ուժեղ Հայաստանը» չգրանցելը նշանակում է ընտրությունները իրականում դնել կասկածի տակ»:
Անդրադառնալով ձերբակալումներին` Ղազինյանն ասել է. «Ամեն ինչ էլ կարող են սարքել, բայց արդեն հավատացողը չկա, անգամ դատարանները նույն «զանգովի արդարադատության» սկզբունքով չեն կարողանում գործել, որովհետև որևէ հիմք չկա»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատերը չեն ուզում, որ ՀՀ-ն ինքնիշխան լինի. Խաչատուր Սուքիասյան
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ՝ հայ գործարարները Ռուսաստանում խնդիրների չեն հանդիպում։Լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարադատության համակարգում կատարվողը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չէ»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է. Էդմոն Մարուքյան
«Երբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը»,- թելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսա...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...