ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բառիս բուն իմաստով պայքարում ենք մաֆիայի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներկրմանը, փաստել է, որ սրանով վերջնականապես ավարտվեց շուկայում մենաշնորհի կազմաքանդման 8-ամյա փուլը։ Գործընթացի տևողության վերաբերյալ քաղաքացիների հարցադրումներին ի պատասխան՝ կառավարության ղեկավարը պարզաբանել է. «Պատասխանը շատ պարզ է. որովհետև մենք ոչ թե պարզապես գործողություն ենք անում, այլ բառիս բուն իմաստով պայքարում ենք մաֆիայի դեմ, որը երբեմն տարբեր վայրերում տարբեր ճյուղեր ունի»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա ճգնաժամն առավել զգալի ազդեցություն կունենար Հայաստանի տնտեսության ու բնակչության վրա թե՛ գների, թե՛ մատակարարման տեսանկյունից, եթե չլիներ ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը։
Վարչապետը նաև շեշտել է, որ չնայած միջազգային բարդ իրավիճակին՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի կառավարությունների համար առաջնահերթություն է տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբացումն ու TRIPP նախագծի կենսագործումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի պատասխանը Պուտինին
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա: Այս մասին Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի ուղերձը ժողովրդին
Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում է երեխաներին,...