«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մեր կուսակցության ընտրական ցուցակում կընդգրկվեն մեր արժեքները կիսող թեկնածուներ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
«Մեր արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն և խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։
Մենք համոզված ենք, որ բարդ խնդիրները պահանջում են մասնագիտական և մտածված պատասխաններ, ոչ թե լոզունգներ։
Այսօր, դեռևս մինչև ընտրարշավի պաշտոնական մեկնարկը, ըստ տարբեր սոցիոլոգիական տվյալների, կուսակցությունը վստահաբար վաղուց հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մարդկանց վստահությունը շարունակում է աճել։ Այն ուժի համար, որի գլխավոր ռեսուրսը ոչ թե մեծ բյուջեն է կամ վարչական լծակները, այլ ճշմարտությունն ու արժանապատվությունը, սա ազնիվ և լավ մեկնարկ է»,- գրել է Թաթոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ...
Իսրայելը սահմանափակել է ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ
Իսրայելը, ԱՄՆ-ի ճնշման ներքո, սահմանափակել է իր ռազմաօդային ուժերի գործողությունները Լիբանանի տարածքում: Այս որոշումը կա...
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքը։ «Ինչպ...