Քաղաքականություն

Իրանը սպառնում է փակել Կարմիր ծովով նավագնացությունը

Ofelya
Իրանը սպառնում է փակել Կարմիր ծովով նավագնացությունը

Թեհրանը պատրաստվում է արգելափակել առևտրային ուղիները, եթե Միացյալ Նահանգները չդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։


Իրանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ Թեհրանը կարող է դադարեցնել բոլոր տեսակի բեռնափոխադրումները Պարսից և Օմանի ծոցերով, ինչպես նաև Կարմիր ծովով։ Իրանական պետական հեռուստատեսության եթերում հնչած այս նախազգուշացումն ուղղված է Միացյալ Նահանգներին, որը շարունակում է արգելափակված պահել Իրանի նավահանգիստները Հորմուզի նեղուցում։


Ըստ գեներալի՝ ամերիկյան կողմի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում իրանական առևտրային նավերի ու նավթակիր տանկերների համար։ Աբդոլլահին շեշտել է, որ շրջափակման պահպանումը կդիտարկվի որպես գործող հրադադարի ռեժիմի խախտման նախանշան, ինչին ի պատասխան Իրանի զինված ուողերը թույլ չեն տա որևէ արտահանում կամ ներկրում նշված ջրային տարածքներով։


Իրանական կողմը նաև ակնարկել է իր դաշնակիցների հնարավոր գործողությունների մասին։ Մասնավորապես, նշվում է, որ Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հուսիթներ) ուժերը կարող են փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Այս ռազմավարական կետը միացնում է Կարմիր ծովը Արաբական ծովի Ադենի ծոցին, և դրա արգելափակումը կարող է կաթվածահար անել տարածաշրջանային ու միջազգային ծովային առևտուրը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250