ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեռ ինչքա՞ն պետք է «քյաբաբ» բաժանեն, որպեսզի ԿԸՀ-ն չգրանցի. Արթուր Հովհաննիսյան
«Վերջերս իրավապահ տարբեր մարմինների կողմից բացահայտվում են ընտրակեղծարարության կամ մարդկանց նյութապես շահագրգռելու, բարեգործության կանոնները խախտելու տարբեր դրվագներ։ Եվ դրանց ծավալները, ըստ էության, բավականին մեծ են դեռ այս փուլում:
Դեռ ինչքա՞ն պետք է մարդիկ շարունակեն քյաբաբ բաժանել, տելեվիզոր բաժանել, էպիլյատոր բաժանել, տարբեր ծառայությունների դիմաց մարդկանց շահագրգռեն, ի՞նչ ծավալների պետք է հասնեն այս խախտումները, որպեսզի այս ուժերը չգրանցվեն»,- ԱԺ նիստին, դիմելով ԿԸՀ նախագահին, ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Քանի դեռ քաղաքական ուժի, կուսակցության գրանցումը կասեցված չէ, այսինքն որպես կուսակցություն գործում է, ոչ միայն ԿԸՀ-ն, այլ նաև ՏԻՄ ընտրություններում ընտրատարածքային հանձնաժողովը իրավունք չունեն չգրանցել, եթե անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցության կողմից ներկայացվում են»,- պատասխանեց Վահագն Հովակիմյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ...
Իսրայելը սահմանափակել է ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ
Իսրայելը, ԱՄՆ-ի ճնշման ներքո, սահմանափակել է իր ռազմաօդային ուժերի գործողությունները Լիբանանի տարածքում: Այս որոշումը կա...
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքը։...