Արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր. Իոաննիսյանի սկանդալային գրառումը
Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Հարկային ու մաքսային ծառայությունների օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկի վերահսկողությունը: Հանրապետություն մեծ գումարներ ներմուծողները ձերբակալվում են (օրինակ` վերջերս 47,5 միլիոն ռուբլի ներմուծող է ձերբակալվել): Բայց դա քիչ է:
Սա շատ կարևոր է, քանի որ ընտրակաշառքի ու քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման փողը չի կարող գալ փոխանցումներով: Այն կարող է գալ միմիայն ու բացառապես կանխիկով... Խոսքը, առնվազն, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է:
Մենք ստացել ենք տեղեկություններ, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր: Մենք ունենք տեղեկություններ, որ Երևանի շատ կոնկրետ տարածքում բնակվող անձինք (նախկին բարձրաստիճան պաշտնյայի լայն շրջապատ) համատարած կերպով 1-2 օրով թռնում են արտերկիր ու վերադառնալիս ձեռքի ուղեբեռում կանխիկ են բերում:
Իրավապահ մարմինները պետք է այդ բոլոր շրջանակներին հավաքեն ու թույլ չտան մասնակցել քաղաքական ֆինանսավորման ապօրինի սխեմաներին»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Հունգարիայի նորընտիր վարչապետը Պուտինի հետ կապված հայտարարություն է արել
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հեռախոսազրույցի պատրաստակամութ...
Իրանի նախագահը դատապարտել է Հռոմի պապին ուղղված վիրավորանքը
Մասուդ Փեզեշքիանը Իրանի ժողովրդի անունից անընդունելի է համարել Հռոմի պապի և Հիսուս մարգարեի հասցեին հնչած վիրավորանքները...
Հունգարիայի ընդդիմությունը սկսել է տոնել հաղթանակը ընտրություններում
Հունգարիայում ընթացող խորհրդարանական ընտրությունների քվեների 21,54%-ի մշակման արդյունքներով «Տիսա» ընդդիմադիր կուսակցութ...
