Իրանը պայմաններ է դրել հանդիպման համար
Իրանը չի ստորագրի ԱՄՆ-ի հետ որևէ համաձայնագիր, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի ներկայացրած պահանջները։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Նիքզադը։
Fars գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի հավանություն տա հնարավոր համաձայնագրին, եթե ամերիկյան կողմը չընդունի Թեհրանի կողմից ներկայացված 10 պայմանները։ Նիքզադը նշել է, որ դրանց չկատարելու դեպքում փաստաթուղթ չի ստորագրվի։
Մինչ այդ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան բազմիցս կոչ է արել Մերձավոր Արևելքում ճգնաժամը կարգավորել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Նրա խոսքով՝ իրավիճակը սկզբից ի վեր չի ունեցել ռազմական լուծում։
Միևնույն ժամանակ ամերիկացի պրոֆեսոր Թեոդոր Պոստոլը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կարողացել են վնասել միայն Իրանի վերգետնյա օբյեկտները։ Ըստ նրա՝ երկրի հիմնական ռազմական ներուժը տեղակայված է ստորգետնյա կառույցներում և պաշտպանված է հարվածներից, ինչի արդյունքում հակամարտությունը զարգացել է Իրանի օգտին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...
Իրանի իշխանությունները դիմել են ժողովրդին և հայտարարել են հաղթանակի մասին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ապրիլի 8-ին հրապարակած հայտարարությամբ հայտնել է, որ երկիրը, իր գնահատ...
Իտալիան մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը
Իտալիան հրաժարվել է թույլատրել ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները, որոնք նախատեսված էին Մերձավոր Արևելք...