ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մասին փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։
Հայաստանի օրենսդրությամբ՝ մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, սակայն նրանք հրաժարվել էին Այշատից և չէին պատասխանում հարցումներին։ Հայաստանի իշխանությունները, և մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը խոստացել էր զբաղվել այս հարցով, համաձայնել են վճարել հուղարկավորության ծախսերը, որպեսզի նրա մարմինը հանձնվի հողին։
Այշատի գերեզմանը գտնվում է գերեզմանատան առանձին հատվածում, որտեղ տապանաքարեր չկան։ 23-ամյա Այշատ Բայմուրադովան փախել էր Չեչնիայից և 2025 թվականի հոկտեմբերի 15-ին կորել էր Երևանում։
Նա գնացել էր ոմն Կարինա Իմինովայի հետ հանդիպման, իսկ մի քանի օր անց նրան մահացած էին գտել։ ՀՀ իրավապահները նրա սպանության մեջ կասկածում են Իմինովային և Չեչնիայում ծնված Սաիդ-Համզաաթ Բայսարովին։
Նմանատիպ հոդվածներ
Կեղտի կուտակման, թունավոր նյութեր․ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում նվազել է։ «APA -Economics»-ը, հղում անե...
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
Ազգային ժողովի դիմաց միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև։ Auroranews.am-ը կապ հաստատեց...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների արժեքը փետրվարի 19-ից ի վեր առաջին անգա...
