Խուդաթյանը՝ Հայաստանում արտադրված արևային կայանների մասին
2025 թվականի ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված են ավելի քան 1150 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ: Սա 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է շուրջ 150 մեգավատտով, և այս թիվը շարունակաբար աճում է: Աճը 2024 թվականի համեմատ կազմում է ավելի քան 45 տոկոս:
Որպեսզի պատկերացնեք այս ցուցանիշի մեծությունը, պիտի ասեմ, որ Հայաստանի ամբողջ արտադրանքի շուրջ 14 տոկոսը նախորդ տարի արտադրվել է արևային կայանների միջոցով»,- ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...