Քաղաքականություն

Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Նարեկ Կարապետյան

Ofelya 1 րոպե 110 դիտում
Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Նարեկ Կարապետյան

Արտաքին կենտրոնների շրջանում Նիկոլ Փաշինյանի թեկնածության վերաբերյալ կոնսենսուս չկա, և մինչ այժմ միայն Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանն է նշել, որ կուզենար, որպեսզի Փաշինյանը շարունակի իր գործունեությունը։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։


«Փաստորեն, Փաշինյանի գործունեությունը համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության շահերին»,– ասել է նա։


Անդրադառնալով իշխանության այն պնդումներին, թե Սամվել Կարապետյանի ակնկալիքն այս ընտրություններում ձայներ ստանալն է և Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելը, քանի որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, Նարեկ Կարապետյանն նշել է.


 «Պատկերացրեք, ութ ամիս իրենք աշխատել են Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ վատ բան գտնեն, որևէ բան չեն գտել և այս հայտարարությունը այն ապացույցն է, որ չեն կարողանում մարդու հետ կապված ինչ-որ բան գտնեն, ուստի նրան պետք է կապեն այն մարդկանց հետ, ում նկատմամբ հասարակության մի մասը ունի հակասական վերաբերմունք։ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի տնտեսական գործիչ, պետք է լինի նոր մարդ, մենք պետք է նոր ղեկավար բերենք Հայաստան, տնտեսական ղեկավար, որը լուծի աղքատության հարցը։ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Եթե ՔՊ–ի շատ պատգամավորներ որոշեն աջակցել Սամվել Կարապետյանին, որ նա լինի, մենք նման աջակցությունը չենք բացառում»,- պատասխանել է նա։


Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ասում են, որ Հայաստանին պետք է ուժեղ առաջնորդ, և այդ ուժեղ առաջնորդը ոչ թե Սամվել Կարապետյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը, Կարապետյանն արձագանքել է. 


«Ընդդիմությունը միատարր չէ, մենք, քանի որ նոր ուժ ենք, մենք ունենք լրիվ ուրիշ պատկերացում Հայաստանի ապագայի հետ կապված։ Մյուս ընդդիմադիրները ունեին պատկերացում, որը մինչև հիմա իրացրել են, լավ են իրացրել, վատ են իրացրել, թող մեր հանրությունը որոշի»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250