Քաղաքականություն

ՆԳ նախարարը՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Ofelya 1 րոպե 391 դիտում
ՆԳ նախարարը՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հայաստանը պատրաստ է վիզաների ազատականացմանն այն տրամաբանությամբ, որ գործընկերների հետ արդեն մտել է երկխոսության փուլ՝ ունենալով կամարտահայտություն սկսելու վիզաների ազատականացման երկխոսությունը և իրականացնելու այն բոլոր միջոցառումները, որոնք կարևոր կլինեն գործընկերների համար այդ գործընթացը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու տեսանկյունից։ Այդ մասին ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։


Նախարարը հիշեցրել է, որ այս համատեքստում Հայաստանում բիոմետրիկ համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը, երբ քաղաքացիները կսկսեն ստանալ բիոմետրիկ անձնագրեր։


«Ինչո՞ւ է սա կարևոր ռեֆորմ: Որովհետև անձի ինքնությանը վերաբերող պրոցեսի հետ գործ ունենք, և շատ կարևոր է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԵՄ-ն վստահ լինեն՝ մարդկային շարժի շրջանակներում հստակ է, թե որ անձի շարժի մասին ենք խոսում, և ինքնության կեղծիքները կկարողանանք բացահայտել»,- ասել է նա։


Նախարարը նաև նկատել է, որ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ևս կարևոր նշանակություն ունի վիզաների ազատականացման հնարավորությունը ճիշտ օգտագործելու համատեքստում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250