Նեթանյահուն սպառնացող հայտարարություն է արել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչնչացրել է Իրանի նախկին առաջնորդին, իսկ նորը՝ Մոջթաբան, նրա խոսքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն է և չի կարող ներկայանալ հանրությանը։
«Ավելի քան 30 տարի առաջ ես ասել եմ, որ Իսրայելի համար սպառնալիքը գալիս է ոչ թե արաբական երկրներից, այլ Իրանից։ Ես ասում եմ իրանցի ժողովրդին. մոտ է այն պահը, երբ դուք կարող եք փողոց դուրս գալ։ Մենք ձեզ հետ ենք, մենք աջակցում ենք ձեզ, բայց ամեն ինչ ձեր ձեռքերում է։
Մեր հարաբերությունները Թրամփի հետ հարյուր անգամ ավելի ամուր են, քան մեր հարաբերությունները ԱՄՆ ցանկացած նախկին նախագահի հետ։ Իսրայելի քաղաքացիներ, գիտեմ, որ դուք պայքարում եք հրետակոծությունների դեմ։ Հյուսիսում ժամանակները դժվար են։ Բայց ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին ձեր կողմից հետևելը ուժ է տալիս ինձ, կառավարությանը և բանակին։
Պատերազմի նպատակն է՝ մահացու հարված հասցնել միջուկային և հրթիռային ծրագրերին, ինչպես նաև ստեղծել օպտիմալ պայմաններ իրանցի ժողովրդի համար՝ տապալելու իրենց ռեժիմը։ Սա չի նշանակում, որ մենք կարող ենք երաշխավորել դա։ Մենք կարող ենք միայն ստեղծել պայմանները, որից հետո Իրանի ժողովուրդը պետք է գործի։
«Հեզբոլլահը» վախենում է մեր ուժից, և նրանք ծանր գին կվճարեն Իսրայելի դեմ իրենց ագրեսիայի համար»,-նշել է Նեթանյահուն։
Նմանատիպ հոդվածներ
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին
Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է բնակչությանը, որ նավթապահեստարանների պայթյունները կարող են հանգեցնել թթվային անձրևնե...