Հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը․ ամեն գնով բարձրացնել վրեժխնդրության դրոշը
Իրանական լրատվամիջոցներով տարածվել է երկրի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջտաբա Խամենեիի առաջին ուղերձը, որտեղ նա նշել է, որ Իրանը վրեժխնդիր կլինի նահատակների համար։
«Մենք Ձեզ հետ ուխտ ենք կնքում՝ ամեն գնով բարձրացնել վրեժխնդրության դրոշը, որը ճշմարտության ճակատի գլխավոր դրոշն է։ Մենք չենք հրաժարվի նահատակների արյան վրեժխնդրությունից»,- նշված է ուղերձում։
Խամենեին անդրադարձել է նաև փոխհատուցման հարցին։
«Ամեն դեպքում մենք փոխհատուցում կստանանք թշնամուց։ Մենք կվերցնենք նրանց ունեցվածքի այն մասը, որքան կորոշենք։ Եթե դա հնարավոր չլինի՝ կոչնչացնենք թշնամու ունեցվածքի նույնքան մասը»,- ասել է նա։
Ուղերձում նշվում է, որ Իրանը ունի 15 հարևան երկիր և ձգտում է բոլորի հետ ունենալ ջերմ և կառուցողական հարաբերություններ։
«Սակայն թշնամին տարիներ շարունակ որոշ երկրներում ստեղծել է ռազմական և ֆինանսական բազաներ՝ տարածաշրջանում իր տիրապետումն ապահովելու համար։ Վերջին հարձակման ժամանակ որոշ ռազմական բազաներ օգտագործվել են, և ինչպես նախապես զգուշացրել էինք՝ առանց այդ երկրներին հարձակվելու՝ մենք խոցել ենք միայն այդ բազաները։ Այսուհետ ևս ստիպված կլինենք շարունակել այդ գործը, թեև դեռևս հավատում ենք հարևանների հետ բարեկամության անհրաժեշտությանը»,- հավելել է Իրանցի առաջնորդը։
Խամենեին նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...