Այսօր Իրանը շատ ուժգին հարված կստանա. Թրամփը սպառնացել է
«Ջախջախիչ պարտություն կրած Իրանը ներողություն է խնդրել և հանձնվել իր մերձավորարևելյան հարևաններին՝ խոստանալով, որ այլևս չի կրակի նրանց ուղղությամբ»,— Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անդադար հարձակումների պատճառով։ Նրանք ցանկանում էին զավթել Մերձավոր Արևելքում իշխանությունը և կառավարել այն։ Հազարավոր տարիների ընթացքում առաջին անգամ Իրանը պարտվել է իրեն շրջապատող Մերձավոր Արևելքի երկրներին։ Նրանք ասել են՝ «Շնորհակալություն ձեզ, նախագահ Թրամփ»։ Ես ասացի՝ «Չարժե»։ Իրանն այլևս Մերձավոր Արևելքի «Կռվարարը» չէ, փոխարենը նա Մերձավոր Արևելքի «ՊԱՐՏՎԱԾՆ» է, և այդպիսին կլինի դեռ շատ տասնամյակներ, մինչև չհանձնվի կամ, ինչն ավելի հավանական է, ամբողջությամբ չկործանվի։ Այսօր Իրանը շատ ուժգին հարված կստանա։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն դիտարկվում են այնպիսի շրջանների և մարդկանց խմբերի լիակատար ոչնչացման և անխուսափելի կործանման հնարավորությունները, որոնք մինչ այս պահը չէին դիտարկվում հարվածներ հասցնելու համար», - նշել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի. Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի: Այս մասին հայտնում է...
ԱՄՆ–ից հայտնել են՝ քանի հարված են հացրել Իրանին պատերազմի սկզբից ի վեր
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները հարվածել է Իրանում ա...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...
Իսրայելը չի ստիպել ինձ, ես եմ դա արել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չունի նավատորմ, ռազմաօդային ուժեր և օդային պաշտպանության համակարգ, իսկ...