Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի. Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Դոնալդ Թրամփը հայտնվել է սեփական հռետորաբանության թակարդում՝ կանգնած Իրանի հետ լայնածավալ ռազմական բախման շեմին։ Չնայած գործարք կնքելու ցանկության մասին բարձրաձայն հայտարարություններին և Թեհրանի հասցեին հնչեցված սպառնալիքներին, իրանական կողմը հրաժարվում է զիջումների գնալ, ինչը աճող դժգոհություն է առաջացնում ԱՄՆ նախագահի մոտ։
Փորձագետների խոսքով՝ ԱՄՆ նախագահը ինքն է ստեղծել ճգնաժամային իրավիճակը․ նա խոստացել է աջակցել Իրանում բողոքողներին և տարածաշրջան է տեղափոխել Իրաքյան պատերազմի ժամանակներից ի վեր ամենամեծ զորախումբը, այդ թվում՝ «Ջերալդ Ֆորդ» ավիակիր նավը, սակայն այժմ չի կարողանում հասնել ոչ զիջումների, ոչ էլ Թեհրանի հետ երկխոսության։
«Որպեսզի խուսափի անցանկալի պատերազմից, նա պետք է ստիպի Իրանին լուրջ զիջումների գնալ, հակառակ դեպքում իր իսկ ռազմավարությունը կարող է նրան մղել հարվածի», — կարծում է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Աարոն Դևիդ Միլլերը։
«Նա իրեն դրել է այնպիսի իրավիճակում, երբ, եթե չհասնի Իրանից լուրջ զիջումների՝ խուսափելու համար պատերազմից, որը չի ցանկանում, կարող է ներքաշվել դրա մեջ։ Սա իր իսկ ստեղծած ճգնաժամն է»։
Սակայն ռազմական սցենարը պարունակում է լուրջ ռիսկեր՝ Իրանի պատասխան հարվածներ ԱՄՆ ուժերին և դաշնակիցներին, երկրի ներսում բացասական արձագանք (հատկապես Թրամփի ընտրազանգվածի շրջանում) և Պենտագոնի սահմանափակ ռեսուրսներ։
Նմանատիպ հոդվածներ
ԿԸՀ-ն առաջիկա ընտրությունների հետ կապված հայտարարություն է տարածել
Առաջիկա ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշ...
Քաղաքացիները պետք է 0 քվե տան նախկին իշխանության ներկայացուցիչներին. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորմանը...
Որքան կկազմեն ընտրությունների ծախսերը․ ԿԸՀ-ն հաստատել է նախահաշիվը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կ...
Էպշտեյնի շրջապատը ներգրավված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում. ANCA
Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում ուղղակի կապ է բացահայտվել դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի ցանցի և...