Կկայանա Ծառուկյան–Պուլաս ռևանշը
RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտնել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի կազմակերպման մասին։
Հաղորդվում է, որ ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտը կանցկացվի մարտի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում՝ Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի մրցաշարի շրջանակում։
Հիշեցնենք, որ նրանց առաջին հանդիպումն ավարտվել էր Արման Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3 հաշվով։ Սակայն գոտեմարտի ավարտից հետո միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում հայ մարտիկը զանգվածային ծեծկռտուք էր հրահրել։
Լիգայի համահիմնադիր Չադ Բրոնշտեյնը հայտարարել է, որ տեղի ունեցած միջադեպից հետո էլ Արման Ծառուկյանը չի որակազրկվի և հնարավորություն կունենա մասնակցելու ռևանշին։
Ավելի վաղ նախատեսվում էր այս գոտեմարտն անցկացնել Բրազիլիայում կայանալիք Hype մրցաշարի ընթացքում, սակայն այդ հանդիպումը չեղարկվել էր։
Նմանատիպ հոդվածներ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ը...
Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Oդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչ...
Անուշ Գրիգորյանն առաջին մեդալն ապահովեց Ստրանջայի մրցաշարում
Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամա...
Իտալիան ընդունում է Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը
Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը, որոնք պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են միանգամ...