Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ընտրանու կազմում է անգլիական «Սանդերլենդ Մ-21»-ի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վնասվածքի պատճառով թիմին չի միանա «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
Ամբողջական ցանկը՝ ստորև։
Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կիսապաշտպան
Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Նարեկ Գրիգորյան «Ֆարուլ» (Ռումինիա)
Ֆինն Գերագուսյան «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ 3 օր անց Եղիշե Մելիքյանի թիմը Երևանում կմրցի Բելառուսի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Կկայանա Ծառուկյան–Պուլաս ռևանշը
RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտնել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի կազմակերպմ...
18-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկը
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյ...
Սպերցյանը՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը պատմել է, որ նախկինում կապ է հաստատվել «Բարսելոնայի» լեգենդ Պատրիկ Կլյ...
Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Oդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչ...