Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Oդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով:
«Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:
Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:
Նմանատիպ հոդվածներ
Կկայանա Ծառուկյան–Պուլաս ռևանշը
RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտնել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի կազմակերպմ...
Անուշ Գրիգորյանն առաջին մեդալն ապահովեց Ստրանջայի մրցաշարում
Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամա...
18-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկը
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյ...
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ը...