Պակիստանի և Աֆղանստանի միջև պատերազմ է սկսվել
Աֆղանստանի զինված ուժերը գործողություն են սկսել ի պատասխան Պակիստանի ռմբակոծությունների, հայտարարել է Խալիդ բին Վալիդի 201-րդ բանակային կորպուսի խոսնակ Վահիդուլլահ Մոհամմադին։
«Աֆղանստանի կառավարական ուժերի կողմից Պակիստանի ուժերի վրա Աֆղանստանի արևելյան Նանգարհար և Կունար նահանգներում պատասխան հարձակումները սկսվել են տեղական ժամանակով ժամը 20:00-ին։ Թշնամու երեք դիրք արդեն գրավվել է», - ասել է նա RTA ազգային հեռուստաալիքին։
Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակի խոսքով՝ գործողությունը սկսվել է մի քանի ուղղություններով՝ Խոստ, Պակտիա, Նուրիստան և մի քանի այլ շրջաններ։
Պակիստանի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի Նանգարհար և Պակտիկա նահանգների շրջաններին։ Ավիահարվածները տեղի են ունեցել մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում։ Աֆղանստանի գերագույն առաջնորդ Զաբիհուլլահ Մուջահիդի խոսնակը հայտնել է տասնյակ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների, զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։ Երկրի կրթության նախարարության տվյալներով՝ ավերվել է մադրասա, որի փլատակների տակ զոհվել են հինգ ուսանողներ՝ երեք տղա և երկու աղջիկ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ից հայտնել են՝ քանի հարված են հացրել Իրանին պատերազմի սկզբից ի վեր
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները հարվածել է Իրանում ա...
Իսրայելը չի ստիպել ինձ, ես եմ դա արել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չունի նավատորմ, ռազմաօդային ուժեր և օդային պաշտպանության համակարգ, իսկ...
Պակիստանի բանակը հայտարարություն է տարածել
Պակիստանի բանակը հայտնել է Աֆղանստանում հարյուրավոր թալիբների սպանության և 22 թիրախների վրա հարվածների մասին։ Պակիստանի...
Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. Թեհրանում պայթյուններ են
Թեհրանում պայթյուններ են գրանցվել։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելը հարվածել է Իրանին։ Հրեական օդուժն Իրանում հարվածներ է հասցրել...