Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. Թեհրանում պայթյուններ են
Թեհրանում պայթյուններ են գրանցվել։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելը հարվածել է Իրանին։ Հրեական օդուժն Իրանում հարվածներ է հասցրել մոտ 30 թիրախների, այդ թվում՝ Իրանի նախագահի նստավայրին և հետախուզության շտաբին, գրել են ԶԼՄ-ները։
Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելական ԶԼՄ-ները գրում են՝ սա համատեղ ամերիկա-իսրայելական օպերացիա է։ Իսրայելում արտակարգ վիճակ են հայտարարել՝ Իրանից ակնկալվող պատասխան հարվածի ֆոնին. փակվել են դպրոցները, արգելվել հավաքները, մարդկանց հորդորել են մնալ տներում։
Իսրայելի կողմից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի դեմ մահափորձ է եղել։
Իրանի վրա հարվածը նկարագրվում է որպես իսրայելա-ամերիկյան համատեղ գործողություն, հայտնել է N12-ը։ Իսրայելի օդային հարվածների երկրորդ ալիքն է սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
Մահափորձ Իրանի նախագահի դեմ. նա չի տուժել
Իսրայելի կողմից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի դեմ մահափորձ է եղել։ Հրեական օդուժն Իրանում հարվածներ է հասցրել մոտ 30 թ...
Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 30 հրթիռ
Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը։ Արձակվել է 30 հրթիռ։ Իրանի բալիստիկ հրթիռը խոց...
ԱՄՆ–ից հայտնել են՝ քանի հարված են հացրել Իրանին պատերազմի սկզբից ի վեր
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները հարվածել է Իրանում ա...
Իսրայելը չի ստիպել ինձ, ես եմ դա արել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չունի նավատորմ, ռազմաօդային ուժեր և օդային պաշտպանության համակարգ, իսկ...