Որքան կկազմեն ընտրությունների ծախսերը․ ԿԸՀ-ն հաստատել է նախահաշիվը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։ Որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին, ըստ որի հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
«ԿԸՀ թվային գործիքակազմերին է համապատասխանեցվել «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը սահմանելու մասին» N 3-Ա որոշումը։
Հանձնաժողովը սահմանել է թեկնածուի, լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, այցելուի, թարգմանչի, ընտրատարածքային եվ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետի, աջակցման կենտրոնի մասնագետի, պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի վկայականների ձևերը։
ԿԸՀ-ն սահմանել է նաև Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ, որից 1 մլրդ, 800 մլն․ 296 հազար դրամը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները պետք է 0 քվե տան նախկին իշխանության ներկայացուցիչներին. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորմանը...
Էպշտեյնի շրջապատը ներգրավված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում. ANCA
Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում ուղղակի կապ է բացահայտվել դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի ցանցի և...
Կադրային փոփոխություններ ՆԳ նախարարությունում և ոստիկանությունում
Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում: Այս մասին հայտնում են ՆԳՆ նախարարությ...
ԿԸՀ-ն առաջիկա ընտրությունների հետ կապված հայտարարություն է տարածել
Առաջիկա ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշ...