ԿԸՀ-ն առաջիկա ընտրությունների հետ կապված հայտարարություն է տարածել
Առաջիկա ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
«Մինչ մայիսի 26-ը 14։00-ն քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու համար։ Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր։
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները պետք է 0 քվե տան նախկին իշխանության ներկայացուցիչներին. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորմանը...
Որքան կկազմեն ընտրությունների ծախսերը․ ԿԸՀ-ն հաստատել է նախահաշիվը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կ...
Էպշտեյնի շրջապատը ներգրավված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում. ANCA
Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում ուղղակի կապ է բացահայտվել դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի ցանցի և...
Կադրային փոփոխություններ ՆԳ նախարարությունում և ոստիկանությունում
Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում: Այս մասին հայտնում են ՆԳՆ նախարարությ...