Ռուսաստանի գործողությունները բարդացնում են իրավիճակը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետախուզական տվյալները վկայում են Ռուսաստանի կողմից էներգետիկ օբյեկտների դեմ նոր հարվածների նախապատրաստման մասին։ Նրա խոսքով՝ նման գործողությունները բարդացնում են գրեթե չորս տարի շարունակվող պատերազմի ավարտի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում նշել է, որ անհրաժեշտ է ապահովել հակաօդային պաշտպանության համակարգերի լիարժեք պատրաստվածությունը։ Նա ընդգծել է, որ ռուսական հարձակումները մշտապես փոփոխվում են և իրականացվում են տարբեր միջոցների համադրությամբ՝ ներառյալ անօդաչու սարքերն ու հրթիռները, ինչը պահանջում է լրացուցիչ պաշտպանական աջակցություն գործընկերներից, հատկապես՝ Միացյալ Նահանգներից։
Այսօր Ժնևում նախատեսված է ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների երրորդ փուլը, որին մասնակցելու են ուկրաինական, ռուսական և ամերիկյան պատվիրակությունները։ Քննարկումների առանցքում առաջին անգամ լինելու է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների հարցը։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ իր թիմն արդեն Ժնևում է և պատրաստ է քննարկել անվտանգության ու հումանիտար խնդիրները։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ռուսական կողմը մտադիր է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածքային պահանջները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ բանակցություններին կմասնակցեն նաև ռազմական հետախուզության ղեկավար Իգոր Կոստյուկովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան կոչ է անում Ֆրանսիային ավելացնել պաշտպանական ծախսերը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհանն Վադեֆուլը կոչ է արել Ֆրանսիային մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հայտարարելով, որ...
SpaceX-ը Պենտագոնի համար մշակում է ձայնային կառավարմամբ ԱԹՍ-ներ. Bloomberg
SpaceX-ը Պենտագոնի համար մշակում է ձայնային կառավարմամբ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին գրել է Bloomberg-ը:Է...
Հնդկաստանը գնել է մոտ 300 ռուսական հրթիռ
Հնդկաստանի Պաշտպանության Գնումների Խորհուրդը հաստատել է Ռուսաստանից S-400 Triumph հրթիռային համակարգի համար 288 հրթիռի գ...
Հունաստանը զորքեր կուղարկի Գազա
Հունաստանը Գազա կուղարկի զորքերի գումարտակ՝ որպես Միջազգային կայունացման ուժերի (ISF) մաս, հաղորդել է «Կաթիմ...