Եվրոպան «որսում» է ամերիկացի գիտնականներին
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի մեկնարկից հետո, ըստ մի շարք լրատվամիջոցների, ուժեղացել է գիտական կադրերի արտահոսքը։ Դրա պատճառներից նշվում են դաշնային ֆինանսավորման կրճատումները և վարչակազմի լարված հարաբերությունները համալսարանների հետ։ Անցած շաբաթ Պենտագոնը դադարեցրել է համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ՝ այդ թվում կրթաթոշակների աջակցությունը՝ հիմնավորելով որոշումը ուսումնական հաստատության «գլոբալիստական և արմատական գաղափարներով»։
Լրատվամիջոցները նաև ընդգծում են ներգաղթի քաղաքականության ազդեցությունը։ Նշվում է, որ որոշ հետազոտական լաբորատորիաներ կարող են դադարեցնել գործունեությունը, եթե այնտեղ աշխատող օտարերկրյա մասնագետները ենթարկվեն արտաքսման։
Ստեղծված իրավիճակում եվրոպական երկրները փորձում են օգտվել հնարավորությունից։ Guardian-ի տվյալներով՝ Ավստրիան նախատեսում է մեկ տարվա ընթացքում ներգրավել շուրջ 50 ամերիկացի գիտնականի՝ առաջարկելով աշխատանք, արագացված ընդունելության գործընթաց և կրթաթոշակներ։ Ֆրանսիայում գործող «գիտական ապաստանի» ծրագրով արդեն հետաքրքրվել է մոտ 500 հետազոտող։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դեռ նախորդ տարի հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է դառնա «գրավիչ կենտրոն հետազոտողների համար»։ «Ընտրեք Եվրոպան» նախաձեռնությամբ նախատեսվում է շուրջ 1,1 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ գիտական հետազոտություններին աջակցելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...