Պետք է համարժեք արձագանք սպառնալիքներին․ ՌԴ ՊՆ նախարարը՝ ՀԱՊԿ քարտուղարին
Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հանդիպումը Ռուսաստանի պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ Անդրեյ Բելոուսովի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել կազմակերպության պատասխանատվության գոտում և նրա սահմաններում քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ, ինչպես նաև հանգամանալից քննարկել ՀԱՊԿ ռազմական ներուժի ամրապնդման խնդիրները: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Տաալատբեկ Մասադիկովը Անդրեյ Բելոուսովին տեղեկացրել է ընթացիկ տարում նախատեսված համատեղ նախապատրաստման միջոցառումների իրականացման ընթացքի մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին ՀԱՊԿ-ում ռուսական նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մոտեցումները:
«Բարդ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում կարևոր է շարունակել աշխատանքը կազմակերպության պատրաստակամության ապահովման ուղղությամբ՝ ի հայտ եկող մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Անդրեյ Բելոուսովը նաև շնորհավորել է Թաալատբեկ Մասադիկովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի կազմակերպության հետագա ամրապնդմանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջու...
Հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է հայ-ամեր...
Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան. Վենս
Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ա...
Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ Հայաստանում․ ԱՄՆ փոխնախագահ
Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի։ Այս մասին Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշի...