Հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած պայմանավորվածություններին։
Վարչապետը շեշտել է, որ երկկողմ հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա՝ փաստացի արձանագրելով ռազմավարական գործընկերության նոր փուլ։
«Այսօր մեր հարաբերությունների մակարդակը բարձր է, քան երբևէ, բայց շատ կարևոր է, որ փոխնախագահի հետ մենք ընդգծեցինք հետագա զարգացման մեծ պոտենցիալը»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և, մասնավորապես, փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ անձնական ներդրման համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջու...
Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան. Վենս
Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ա...
Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ Հայաստանում․ ԱՄՆ փոխնախագահ
Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի։ Այս մասին Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշի...
Ընդունել եմ Թրամփի հրավերը մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին․ Փաշինյան
Ստացել եմ և սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Այս...