Զելենսկին հայտարարել է նոր հատուկ գործողությունների համաձայնեցման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաձայնեցրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության (ՍԲՈւ) նոր հատուկ մարտական գործողություններ։
Երեկոյան տեսաուղերձի ընթացքում Զելենսկին հայտնել է, որ մասնակցել է ՍԲՈւ-ի իրականացրած գործողությունների վերաբերյալ զեկույցին, որը ներկայացրել է գեներալ-մայոր Խմարան։ Նրա խոսքով՝ ներկայացված արդյունքները գնահատվել են որպես դրական։
«Այսօր մասնակցել եմ գեներալ-մայոր Խմարայի զեկույցին ՍԲՈւ-ի գործողությունների վերաբերյալ։ Կան լավ արդյունքներ։ Ես համաձայնեցրել եմ նոր մարտական հատուկ գործողություններ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը՝ նշելով, որ նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ անվտանգային նկատառումներից ելնելով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է հրթիռակիրի հաջող արձակման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրի հաջող արձակման մասին։ ՌԴ ՊՆ հաղորդագրությ...
Մինչև 2 հազար կմ հեռահարությամբ․ Իրանը գործարկման է դրել «Խորրամշահր-4» հրթիռը
Իրանը նոր ստորգետնյա հրթիռային համալիրում մարտական հերթապահության է դրել «Խորրամշահր-4» մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ...
Մնացել ենք առանց կապի․ ռուս զինվորականները կամավորներից ռացիաներ են խնդրում Starlink-ի արգելափակումից հետո
Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային կապի չարտոնված տերմինալների արգելափակումից հետո ՌԴ զինված ուժերի զինծառայողնե...