Իսրայելը ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի բալիստիկ հրթիռների վտանգի մասին
Վերջին հանդիպումների ընթացքում Իսրայելի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները իրենց ամերիկացի գործընկերներին զգուշացրել են, որ Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը Իսրայելի գոյության համար նույնքան լուրջ սպառնալիք է, որքան միջուկային ծրագիրը, և անհրաժեշտության դեպքում Թել Ավիվը պատրաստ է գործել միայնակ։ Այս մասին The Jerusalem Post-ին հայտնել են անվտանգության ծառայությունների աղբյուրները։
Նրանց խոսքով՝ իսրայելական կողմը ընդգծել է, որ թույլ չի տա Իրանին վերականգնել ռազմավարական զինատեսակների համակարգերը այնպիսի մասշտաբով, որը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը, և իր համար պահպանում է գործողությունների ընտրության իրավունքը։
Ինչպես գրում է JP-ն, իսրայելական զինվորականները ամերիկացի գործընկերներին ներկայացրել են հրթիռային ծրագրի արդյունավետությունը նվազեցնելու օպերատիվ մոտեցումներ, այդ թվում՝ արտադրության առանցքային օբյեկտներին ուղղված հնարավոր հարվածներ։
«Մենք ամերիկացիներին ասել ենք, որ Իսրայելը հարված կհասցնի, եթե Իրանը հատի բալիստիկ հրթիռների հարցում մեր սահմանած կարմիր գիծը»,- նշել է հրատարակության աղբյուրը՝ հավելելով, որ այդ շեմը դեռ չի հատվել, սակայն Իսրայելը մշտապես հետևում է Իրանի ներսում զարգացումներին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Ուկրաինան կստանա նոր մարտական ինքնաթիռներ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը առաջիկայում կհամալրվի նոր մարտական ինքնաթիռներով՝ արդեն ձե...
Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվերը եղել է Ուկրաինայի կողմից
Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվերը տրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։ Այս մասին հայտնել է Ռուսաստա...
Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զին...