Հայաստանն իրենց «դուքյանը չի». թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյան
Սփյուռքի գործիչներ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը հանդես էին եկել հայտարարությամբ՝ կառավարությանը կոչ անելով չխառնվել Եկեղեցու ներքին գործերին։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ այս հայտարարությանն ու ասաց՝ դիմադրելու են։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ բարերարները ժամանակին փողեր ու նվերներ են տվել Հայաստանի ղեկավարությանը ու մտածել են, որ Հայաստանն իրենց «դուքյանն է»։
«2018 թվականից այս կողմ չկա մեկը, որ կարող է ասել, որ մենք իրենցից մի նվեր ենք վերցրել կամ մի բան ենք պարտք։ Ասում եմ՝ թող հանգիստ նստեն տեղները, քթները չխոթեն ՀՀ ինքնիշխանության, անկախության ու ինքնավարության դաշտ, Հայաստանը տեր ունի՝ ժողովուրդն է»,- ասաց ՔՊ-ականը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացնում է, թե Հայաստանում այսօր ով ում մասին ինչ ասես ասում է ու չի պատժվում։
«Մինչև այն պահը, որ ինքը օրենք է խախտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ ՔՊ-ականի խոսքով՝ խոսքի այն ազատությունը, որն այսօր կա Հայաստանում, երազանք է։ «Սա ձեր ազատությունն է»,- հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի...
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի կարող լինել պատգամավո...
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ նա չի հստակեցնում։ «Ինչպես ժամ...
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի էկոնոմիկ...