Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի կարող լինել պատգամավորի թեկնածու, ինքը կարող է ինչ-որ բան լինել Ռուսաստանում կամ Կիպրոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Aysor.am-ի դիտարկմանը, որ բոլոր սոցհարցումները վկայում են՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է մեծամասնություն ստանալու՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ եթե նրանց այդպիսի բան են ասում՝ թող խաչակնքվեն։ «Աբսուրդ է, իրենք պետք է գիտակցեն, որ շատ ու շատ մարդիկ, փողի շահից ելնելով, կարող են իրենց ասել այն, ինչ իրենք ուզում են լսել»,- նշեց նա։ ԱԺ նախագահը վստահեցնում է, թե ՔՊ-ն չի կտրվել մարդկանցից, լսում են նաև քննադատությունները։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ Սամվել Կարապեյանի գլխավորած ուժը վստահ է, որ ջախջախիչ պարտություն են տանելու։
Ալեն Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին. «Մենք իրենց հետ կռվելու ոչ ցանկություն, ոչ հնարավորություն ունենք, չենք ունեցել, բայց մենք պաշտպանվելու իրավունք ունենք, անկախությունը մենք ատամներով պաշտպանելու ենք։ 44–օրյա պատերազմից հետո Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է, ասում էին՝ «спасибо России»։
Նմանատիպ հոդվածներ
Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի...
Հայաստանն իրենց «դուքյանը չի». թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյան
Սփյուռքի գործիչներ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը,...
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ նա չի հստակեցնում։ «Ինչպես ժամ...
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի էկոնոմիկ...