Թուրքիան ԵՄ-ին չի անդամակցի, քանի դեռ Բրյուսելը վարում է այս քաղաքականությանը․ Ֆիդան
Անկարայում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը խոսել է երկկողմ հարաբերություններում առկա խոչընդոտները հաղթահարելու անհրաժեշտության մասին և կոչ է արել ստեղծել Թուրքիայի և ԵՄ-ի միջև ավելի լայն, ինստիտուցիոնալ և բազմաչափ համագործակցության շրջանակ։
Ֆիդանը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը անհնար է, քանի դեռ Բրյուսելը հավատարիմ է Անկարայի նկատմամբ իր ներկայիս քաղաքականությանը։ Սակայն, ըստ Politico-ի, ԵՄ-ն ներկայումս չի քննարկում անդամակցության բանակցությունների վերսկսման հարցը, չնայած ԵՄ հանձնակատարի Թուրքիա այցին։ Անկարան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից և անդամակցության շուրջ բանակցություններ է վարում 2005 թվականից։
«Երկկողմ հարաբերություններում առկա խոչընդոտները պետք է հաղթահարվեն ավելի լայն, ինստիտուցիոնալ և բազմաչափ համագործակցության շրջանակի միջոցով», - ասվում էր այսօր բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյու...
Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բա...
ՆԳՆ-ն ավտոմատ կերպով կստանա տվյալներ «Արմեդ»-ից՝ վարելու իրավունքը դադարեցնելու համար
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգ...
Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան
Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների...