ՆԳՆ-ն ավտոմատ կերպով կստանա տվյալներ «Արմեդ»-ից՝ վարելու իրավունքը դադարեցնելու համար
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծին:
«Առաջին ընթերցմամբ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Փոփոխությունները, ըստ էության, վերաբերում են վարորդական վկայականի՝ վարելու իրավունքի դադարեցման հոդվածին:
«Բովանդակությունը հետևյալն է. մենք ունենք մի շարք հիմքեր, որոնցով դադարեցվում է անձի մեքենա վարելու իրավունքը: Դրանք են՝ անգործունակ ճանաչվելը, իրավունքից զրկելու համար դատարանի կամ իրավասու մարմնի ուժի մեջ մտած ակտը, անձի մահվան դեպքը, և ունենք չորրորդ հիմքը, այն է՝ թմրամիջոցների կամ հոգեմետ հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների վերաբերյալ առողջապահական մարմնի տված եզրակացությունը:
Մեր առաջարկությունը քննարկել և համաձայնեցրել ենք առողջապահության նախարարության գործընկերների հետ, և այն պահին, երբ «Արմեդ» համակարգում կարձանագրվի, որ անձը ունի թմրամիջոցների հետ կապված կամ հոգեկան առողջության հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակով ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից, և անձի մեքենա վարելու իրավունքը կդադարեցվի: Սա է ամբողջ գործընթացը»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյու...
Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բա...
Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան
Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների...
Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է հունիսի 7–ին
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի...