Պղնձաձուլարան կառուցելը մեր օրակարգից երբեք դուրս չի գալիս. էկոնոմիկայի նախարար
Պղնձաձուլարան կառուցելը մեր օրակարգից երբեք դուրս չի գալիս, և մենք մեր բոլոր՝ և՛ լոկալ, և՛ դրսի գործընկերների, արտադրողների, ոլորտում փորձ ունեցող գործընկերների հետ շարունակական աշխատանքի մեջ ենք, որպեսզի արժեշղթան կարողանանք երկարացնել: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշակի հարցադրումներ այդ մասով անում է, այսինքն՝ պղնձաձուլարանի բացումը նաև կապում են նոր հանքավայրի բացման հետ, այսինքն՝ իրենք նշում են, որ ծավալները պետք է ավելանան: Բայց մենք կարծում ենք, որ նույնիսկ առկա ծավալները պետք է որ բավարար լինեն, որպեսզի կարողանանք ավելի երկար արժեշղթա ունենալ: Սա մեր կարծիքն է, և աշխատանքն այս ուղությամբ շարունակվում է»,- ասել է նախարարը:
Պապոյանը անդրադարձել է նաև հետևյալին․ «Հիմա երկու ապրանք կա, քննարկում ենք, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրանց ներմուծման հնարավորությունն էլ բացվի: Կլինի, կասենք՝ որ ապրանքների մասին է խոսքը»:
«Բիզնեսմենը մեզ ասում է, ենթադրենք, ուզում ենք այս ապրանքը բերել: Մենք սկսում ենք խոսել գործընկերների հետ, ստանում ենք համաձայնություն, հաստատում ենք, ասում ենք՝ այս ապրանքն էլ կարող ենք բերել»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ երբ վերջնական հաստատում լինի, նոր կասեն, թե ինչ ապրանքների մասին է խոսքը, որպեսզի լրացուցիչ սպասում և բանակցություններում ճնշում չգործադրվի կողմերի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյու...
Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բա...
ՆԳՆ-ն ավտոմատ կերպով կստանա տվյալներ «Արմեդ»-ից՝ վարելու իրավունքը դադարեցնելու համար
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգ...
Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան
Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների...