ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթը վկայում է՝ Ուկրաինայում ռազմական միջամտության մասին․ Լավրով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի ելույթը Գերագույն Ռադայում վկայում է, որ Ուկրաինայում ռազմական միջամտություն է նախապատրաստվում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Ռուտտեն, ելույթ ունենալով Ուկրաինայի խորհրդարանում, հայտարարել է, որ եվրոպական երկրների կողմից մշակված Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են «կամավորների կոալիցիայի» կողմից իրենց զորքերը Ուկրաինայի տարածքում տեղակայելու ավտոմատ գործողություններ. մի փուլում՝ եվրոպական երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, իսկ մյուս փուլում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։
«Այն, ինչ Ռուտտեն ասաց խորհրդարանում, Ուկրաինայի Գերագույն Ռադայում, նշանակում է, որ միջամտություն է նախապատրաստվում», - լրագրողներին ասել է Լավրովը Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինասիո Կասիսի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյու...
Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բա...
ՆԳՆ-ն ավտոմատ կերպով կստանա տվյալներ «Արմեդ»-ից՝ վարելու իրավունքը դադարեցնելու համար
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգ...
Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան
Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների...