Մնացել ենք առանց կապի․ ռուս զինվորականները կամավորներից ռացիաներ են խնդրում Starlink-ի արգելափակումից հետո
Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային կապի չարտոնված տերմինալների արգելափակումից հետո ՌԴ զինված ուժերի զինծառայողները սկսել են դիմել կամավորներին՝ կապի միջոցների սուր պակասի մասին ահազանգերով։
Մարտական գործողությունների գոտում գտնվող ռուս զինվորականները կամավորներից խնդրում են ռադիոկայանների և ռադիոմոստերի մատակարարում։ Այդ մասին հաղորդում է «Военкоры русской весны» Telegram-ալիքը, որը կոչ է արել 8,5 մլն ռուբլի հավաքել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար։
Ալիքի հրապարակման մեջ նշվում է, որ Starlink-ի տերմինալների արգելափակման հետևանքով գրեթե բոլոր ճակատներում դժվարացել է զորքերի կառավարումը։
«Մեզ գրում են մարտիկները և խնդրում օգնել սարքավորումներով՝ ռադիոմոստերով ու ռադիոկայաններով»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Զելենսկին հայտարարել է նոր հատուկ գործողությունների համաձայնեցման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաձայնեցրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության (ՍԲՈւ) նոր հ...
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է հրթիռակիրի հաջող արձակման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրի հաջող արձակման մասին։ ՌԴ ՊՆ հաղորդագրությ...
Մինչև 2 հազար կմ հեռահարությամբ․ Իրանը գործարկման է դրել «Խորրամշահր-4» հրթիռը
Իրանը նոր ստորգետնյա հրթիռային համալիրում մարտական հերթապահության է դրել «Խորրամշահր-4» մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ...