Մինչև 2 հազար կմ հեռահարությամբ․ Իրանը գործարկման է դրել «Խորրամշահր-4» հրթիռը
Իրանը նոր ստորգետնյա հրթիռային համալիրում մարտական հերթապահության է դրել «Խորրամշահր-4» մեծ հեռահարության բալիստիկ հրթիռը, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԿՍԻՐ) մոտ կանգնած Fars գործակալությունը։
«Խորրամշահր-4» հրթիռի թռիչքի հեռահարությունը հասնում է մինչև 2 հազար կիլոմետրի։ Գործակալության գնահատմամբ՝ հրթիռի մարտագլխիկը կարող է կրել ավելի քան մեկ տոննա պայթուցիկ նյութ, ինչը այն դարձնում է իրանական հրթիռային ծրագրի շրջանակում մշակված ամենախոշոր մարտագլխիկներից մեկը։
Նշվում է, որ «Խորրամշահր-4» հրթիռի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 13 մետր, իսկ ծանր մարտագլխիկի քաշը՝ շուրջ 1,5 տոննա։ Հրթիռի նման բնութագրերը զգալիորեն մեծացնում են նրա հարվածային հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Զելենսկին հայտարարել է նոր հատուկ գործողությունների համաձայնեցման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաձայնեցրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության (ՍԲՈւ) նոր հ...
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է հրթիռակիրի հաջող արձակման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրի հաջող արձակման մասին։ ՌԴ ՊՆ հաղորդագրությ...
Մնացել ենք առանց կապի․ ռուս զինվորականները կամավորներից ռացիաներ են խնդրում Starlink-ի արգելափակումից հետո
Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային կապի չարտոնված տերմինալների արգելափակումից հետո ՌԴ զինված ուժերի զինծառայողնե...